-Մտածելու բան կա՞, որ մտածեմ։ Ոչ մի բան էլ չենք մտածում, առվի ջուրը որտեղով կտանի, էնտեղ կգնանք, ընտրություն չունենք, ի՞նչ պիտի մտածենք,- պատասխանում է Էդվարդը։
Ցավը մեղմացնելու համար բժիշկներն առաջարկում են շաբաթը մեկ անգամ «Էնբրել» դեղամիջոց ներարկել, որի մեկ սրվակն արժե 70 000 դրամ։
Մարինեն սեղանին դրված կարտոֆիլի կեսն արդեն մաքրել է: Մատները հողոտվել են: 4 կգ կարտոֆիլը պետք է մաքրի, տապակի, որ երեխաները դասերից գան, միասին նստեն ճաշելու: